ՀայաստանՍնունդ

Արարատի մարզում կաթնամթերքի արտադրատեսակի գործունեություն է կասեցվել

Վերջին 2 օրվա ընթացքում՝ մարտի 27-ին և 28-ին, Սննդի անվտանգության տեսչական մարմնի հրապարակած տվյալների համաձայն՝ արդեն կասեցվել է 5 արտադրատեսակի գործունեություն։

Մարտի 28-ին էլ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնել են, որ ստուգումներ են իրականացվել Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում։ «ԽԱՔ» ընկերության կաթնամթերքի արտադրամասում նմուշառումներ են կատարվել «Կաթնաշոռ 9%» և «Չանախ պանիր 40%» արտադրատեսակներից:

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ դրանք պարունակում են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և «Կաթնաթթվային միկրոօրգանիզմներ» ցուցանիշներ, որոնք վտանգավոր են մարդու առողջության համար։ Արտադրատեսակները չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջներին։

Տեսչական մարմնի որոշմամբ՝ կասեցվել է նշված արտադրատեսակների արտադրությունը, և ընկերությանը սահմանվել է ժամանակահատված՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։