
Դադարեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվին պատկանող կաթնամթերքի արտադրամասում՝ Ելփին գյուղում։ Ստուգման ընթացքում վերցվել են ապրանքատեսակների նմուշներ, որոնք ուղարկվել են լաբորատոր հետազոտության։
Լաբորատոր փորձաքննության արդյունքում «Լոռի» պանիրի նմուշի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և Սաֆիլակոկկեր։ «Գաուդա»-ի պանիր արտադրատեսակում նույնպես աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են հայտնաբերվել։
Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի մի շարք արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է մինչև խախտումները վերացնելու գործընթացի ավարտը։
Այն, որ Տեսչական մարմինը արդեն մի շաբաթ է, ինչ լայնածավալ ստուգումներ է իրականացնում և մի շարք արտադրամասերի գործունեություններ են կասեցվել, համոզվել ենք հրապարակված նյութերից։ Ի՞նչ կարող է սա նշանակել։ Միգուցե սա մամուլում տեղ գտած հայտարարությունների պատասխանն է, ըստ որի՝ տեսչական մարմնի ղեկավարը կարող է ազատվել աշխատանքից։