ՀայաստանՍնունդ

Մանրէաբանական անհամապատասխանություններ «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամասում

Կոտայքի մարզում դադարեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասի գործունեությունը։ Խախտումներ են եղել ինչպես արտադրված ապրանքի մեջ, այնպես էլ արտադրամասի սանիտարահիգիենիկ պայմաններում։

Ամբողջական հավի և կրծքամսի առկա խմբաքանակներից նմուշառում է վերցվել և ուղարկվել փորձաքննության։ Պարզվել է, որ ամբողջական հավի նմուշը մանրէաբանական ախտածին սալմոնելաների ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։

Բազմաթիվ մարդիկ սալմոնելայով վարակվում են, երբ oգտագործում են արտաթորանքներով աղտոտված սննդամթերք: Արդյունքում՝ մարդկանց մոտ առաջանում է սուր աղիքային հիվանդություն, որը բնորոշվում է օրգանիզմի ծանր թունավորումով և կլինիկական բազմազանությամբ։ 

Բացի այդ՝ արտադրամասում չեն եղել սանհանգույցներ և լվացարաններ, հատակները, առաստաղները և դռները պատրաստված չեն եղել լվացվող ախտահանվող նյութերին։ Անձնակազմը չի ունեցել հատուկ հագուստ։

Ապրանքի արտադրանքի իրացումը արգելվել է, շուկայից հետ կանչվել և ոչնչացվել։