
ՍԱՏՄ տեսուչները մեղադրվում են կաշառք վերցնելու մեջ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի երկու գլխավոր տեսուչների դեմ քրեական գործ է հարուցվել։ Ըստ նախաքննության՝ նրանք, նախնական համաձայնությամբ, մի խումբ կազմելով, տարբեր տնտեսվարողներից կաշառք են վերցրել՝ խախտումների վրա «աչք փակելու» դիմաց։
Պարզվել է, որ տեսուչները հայտնաբերել են մսի իրացման խախտումներ, բայց չեն կասեցրել գործընթացը, միսը չեն առգրավել, չեն կազմել վարչական արձանագրություններ։ Փոխարենը՝ ստացել են վառելանյութ և գումար։
Նրանց մեղադրում են նաև պաշտոնեական կեղծիքի մեջ։
Կաշառքի գործով մեղադրանքներ են ներկայացվել նաև չորս քաղաքացիների, ովքեր կաշառք են տվել տեսուչներին։ Բայց նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ «գործուն զղջալու» հիմքով։
Գործն արդեն դատարանում է։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ձերբակալվել էր նաև ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանը։ Նա մեղադրվում է 2024 թվականի դեկտեմբեր ամսվա աշխատավարձերը յուրացնելու մեջ։ Բացի այդ, նախնական տարբերակի համաձայն, նա նախ անհրաժեշտության դեպքում բաժանել է 30 տոննա բենզինի կտրոններ, որոնք նախատեսված էին մեկ տարվա համար, ապա հավաքել և վաճառել դրանք։