
Արմավիրում նոր սննդային թունավորման դեպքեր․ 9 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Արմավիրում կրկին գրանցվել է նոր սննդային թունավորման դեպք։ Բժշկական կենտրոն դիմել է 9 քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից (ՍԱՏՄ)։
Նշվում է, որ երեկոյան ժամը 22:00–23:00 ընկած ժամանակահատվածում քաղաքացիները՝ «սննդային տոքսիկոինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ, դիմել են Արմավիրի ԲԿ։ Նրանցից 4-ը հոսպիտալացվել են, իսկ 5-ը ստացել են ամբուլատոր բուժում։
Թունավորված քաղաքացիները նշել են, որ կերել են Արմավիր քաղաքի Հանրապետության 32/1 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտից գնված լահմաջոն և Ռինգո սննդի կետից գնված պոնչիկը։ ՍԱՏՄ-ն հայտնում է, որ նշված սննդամթերքից կատարվել է նմուշառում և փոխանցվել լաբորատոր փորձաքննության։
Այս դեպքը չի առաջինը չի Արմավիրում. Սեպտեմբերի 9-ին «Արմավիր գարդեն» սրճարանի գործունեությունը կասեցվել էր այն բանից հետո, երբ 12 քաղաքացիներ բուժօգնության էին դիմել սննդային թունավորմամբ։ Նրանցից 8-ը հոսպիտալացվել էին։ Նրանց կերած ուտելիքներն էին՝ հավի թևիկներ, հավով աղցան և պիցցա, իսկ նմուշառված սննդամթերքում հայտնաբերվել էին մանրէաբանական շեղումներ։