
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած ստուգման արդյունքում «Պիցցա Տաշիր» ընկերությանը պատկանող հանրային սննդի կետում արձանագրվել են սանիտարահիգիենիկ խախտումներ։
Նմուշառվել են մի քանի տեսակի արտադրանքներ, որոնք ուղարկվել են լաբորատոր փորձաքննության։
Լաբորատոր վերլուծության արդյունքում պարզվել է, որ «Աղցան կեսար» և «Աղցան մայրաքաղաքային» տեսակի արտադրատեսակներն իրենց բաղադրության մեջ պարունակել են մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ, ինչպես նաև աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։
Մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէները սովորաբար հայտնաբերվում են սննդի մեջ, երբ այն պատրաստվում կամ պահեստավորվում է անհամապատասխան ջերմաստիճանային պայմաններում։ Դրանք կարող են առաջացնել սննդային թունավորում։
Վերոնշյալ խախտումների հիման վրա կասեցվել է տվյալ աղցանների արտադրությունը։