
Ռուսաստանի «Կորովկա» պաղպաղակի ներմուծումն արգելվել է Հայաստան
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ 2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես արգելվում է Ռուսաստանի «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ընկերության արտադրած «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում» տեսակի պաղպաղակի (ապրանքանիշ՝ «Կորովկա») ներմուծումը Հայաստան։
Այս քայլը կատարվել է սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման հիման վրա՝ հաշվի առնելով 2025 թվականի մարտի 7-ի նույն արտադրատեսակի խմբաքանակում հայտնաբերված աղիքային ցուպիկի մանրէների (ԱՑԽՄ) բարձր մակարդակը, որը չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։
Արգելքը վերաբերում է միայն հուլիսի 2-ից հետո ներմուծվող խմբաքանակներին, մինչ այդ Հայաստան հասած ապրանքները շարունակում են լինել առևտրի մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Հայաստան ներմուծված պաղպաղակներից «Կորովկա» ապրանքանիշի պաղպաղակի մեկ արտադրատեսակում հայտնաբերվել էր խավտումներ։