
Տոմատի մածուկի արտադրությամբ զբաղվող 13 տնտեսվարողների մոտ խախտումներ են հայտնաբերվել․ ՄՊՀ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյան տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձել է ոչ բարեխիղճ մրցակցությանը և ներկայացրել 2024 թվականի սուգումների արդյունքները։ Ըստ նախարարի՝ վարչարարությունը ստուգումներ է անցկացրել տոմատի մածուկի ոլորտում։ Ուսումնասիրվել են ավելի քան 20 տնտեսվարողների արտադրանքը՝ պարզելու համար, թե դրանք ինչքանով են համապատասխանում կանոնակարգերին։ Մասնավորապես՝ ստուգվել են չոր նյութերի, շաքարի, աղի, քլորիդների և այլնի քանակությունը տոմատի մածուկներում։
Մարդիկ առնում են լավ կարմիր գույնի, խիտ տոմատ, որը իրենց մոտ առաջացնում է տպավորություն, որ այն լավ որակ ունի։ Բայց դրա մեջ կարող են այլ մեխանիզմներով այդ չոր նյութերի քանակը ավելացնել։ Եթե չեմ սխալվում 13 տնտեսվարողների մոտ հայտնաբերվեց խախտում։ Մենք հիմա այդ քանակի, որակի ու տեղեկատվության վրա մեծ ուշադրություն ենք դարձնում, — նշել է Գեղամ Գևորգյանը։
Հիշեցնենք, որ ստուգումների արդյունքում հարուցվել է 12 վարույթ։ Դրանցից 10 վարույթով պատասխանողների նկատմամբ պատասխանատվության միջոցներ են կիրառվել՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար, իսկ 2 վարույթ դեռևս քննության փուլում են։ Խախտումներ են հայտնաբերվել «MAR FOOD», «Домашние секреты», «AS FOOD», «MAYRIK FOOD», «MG FOOD», «Эко Солт», «RAGMAK », «Сеньор Помидор», «SHAPARAK», «VILFOOD», «Green Land», «Кубанские просторы» ապրանքանիշների մոտ։
Ապրանքների համար հատուկ կանոնակարգ է սահմանվել 2011 թվականինց Մաքսային միության հանձնաժողովի ընթացքում։ Այն հայտնի է «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ անունով։