Խախտումներ՝ հացի արտադրության գործընթացում. Նոր Խարբերդի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում գործող հացի արտադրամասում մի շարք խախտումների արձանագրման հիմքով կասեցվել է արտադրական գործունեությունը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պարզել է, որ անհատ ձեռնարկատեր Գեղամ Հովսեփյանին պատկանող արտադրամասում պայմանները չեն համապատասխանել պահանջվող չափանիշներին։ Մասնավորապես՝ շինության նախագծումն ու կառուցվածքը չեն ապահովել հոսքայնության, օդափոխության և մաքրման պահանջները։ Պատերի, առաստաղների և հատակի մակերևույթները չեն եղել անջրացիկ, լվացվող և մաքրման ենթակա նյութերից։
Բացի այդ, արտադրությունում չի ապահովվել տաք և սառը ջրի առկայություն, ինչպես նաև չեն տեղադրվել ձեռքերը լվանալու համար նախատեսված սարքեր։ Ստուգողները արձանագրել են, որ սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները և մակերևույթները չեն եղել չներծծող, ախտահանվող նյութերից։ Չեն սահմանվել միջատազերծման և կրծողների դեմ պայքարի պարբերական գործընթացներ, իսկ թափոնների կառավարման համակարգը կազմակերպված չի եղել սահմանված պահանջներին համապատասխան։
Արտադրամասում բացակայել է նաև համապատասխան հանդերձարան անձնակազմի համար։
Վերոնշյալ խախտումների հիմքով հացի արտադրության գործընթացը կասեցվել է։
