ԱռողջությունՀայաստան

Պաղպաղակի նմուշներում հայտնաբերվել են խախտումներ. որոշ արտադրատեսակների գործունեություն կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգել է մի շարք պաղպաղակ արտադրող ընկերությունների արտադրանքը։ Փորձաքննության արդյունքում արձանագրվել են խախտումներ։

7 արտադրողից վերցված նմուշներից 6-ում խախտումներ են արձանագրվել՝ կապված ինչպես կաթնային յուղի պակասի, այնպես էլ վտանգավոր մանրէների առկայության հետ։

Այս ընկերությունների արտադրանքը չի համապատասխանել նորմերին՝

• «Արտսվիթ» («Շանթ» ապրանքանիշ)

• «Նաիրի Լենդ»

• «Թամարա և Անի» («Անի» ապրանքանիշ)

• «Մառնիկ» («ՖիՆի» ապրանքանիշ)

• «Աշտարակ Միլկ» («Աշտարակ կաթ» ապրանքանիշ)

• Անհատ ձեռներեց՝ Է.Կ.

Դրանց արտադրական գործունեությունը կասեցվել է, որոշ ապրանքատեսակների վրա կսահմանվեն շուկայից հետ կանչելու և ոչնչացնելու պահանջներ։

Շատ դեպքերում պաղպաղակներում գրանցվել է ընդամենը 1-20% կաթնայուղի պարունակություն, երբ նորմը նվազագույնը 50%-ն է։ Բացի այդ, մի շարք նմուշներում հայտնաբերվել են աղիքային բակտերիաներ, որոնք կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար։

Սեդա Մարտոյան