ՀայաստանՍնունդ

Կասեցվել է «Նոյլենդ»-ի չրերի արտադրամասի արտադրական գործունեությունը

Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում գործող «Նոյլենդ» ՍՊԸ-ին պատկանող չրերի արտադրամասի աշխատանքը կասեցվել է սանիտարահիգիենիկ լուրջ խախտումների պատճառով։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումները ցույց են տվել, որ արտադրամասի պայմանները չեն համապատասխանել հիգիենայի պահանջներին։

Մասնավորապես՝ արտադրական շինությունների որոշ հատվածների հատակներն ու պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտ լվացվող և ախտահանվող նյութերից։ Առաստաղները չեն ապահովել կեղտի կուտակման և բորբոսի առաջացման կանխարգելում, իսկ սննդամթերքի հետ շփվող սարքավորումների, գործիքների ու պարագաների մի մասը չի պատրաստվել հիգիենայի պահանջներին համապատասխան նյութերից և չի պահպանվել բարվոք վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրական գործունեությունը դադարեցվել է։  Տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ և սահմանվել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Սեդա Մարտոյան