
Երևանի կենտրոնում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Երևանում սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով կասեցվել է «Վան-2000» ՍՊԸ-ին պատկանող՝ «Արտաշի մոտ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկացմամբ՝ օբյեկտում արձանագրվել են մի շարք խախտումներ․ առաստաղների մակերեսները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, ինչպես նաև ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ։