ՀայաստանՍնունդ

Սյունիքում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի մի մասի գործունեությունը

Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասում հայտնաբերվել են վտանգավոր խախտումներ։ Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ արտադրանքի մի մասը չի համապատասխանում սննդի անվտանգության պահանջներին։

Փորձաքննությունը ցույց է տվել, որ «Լոռի» և «Չանախ» պանրի նմուշներում (արտադրված՝ 14․08․2025) առկա են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, իսկ նույն օրը արտադրված «Մածունի» (1 կգ) նմուշում հայտնաբերվել է բորբոսասնկեր։

Այս արտադրատեսակների իրացումը արգելվել է։ Արտադրողին պարտավորեցվել է խմբաքանակը շուկայից հետ կանչել և ոչնչացնել կամ օգտահանել։ Միաժամանակ նրան հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին։

Սեդա Մարտոյան