ՀայաստանՍնունդ

Հանրային սննդի օբյեկտում խախտումներ են հայտնաբերվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է Արարատի մարզի Վերին Արտաշատ համայնքում գործող հանրային սննդի օբյեկտի աշխատանքը։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ այն գործել է լուրջ սանիտարահիգիենիկ խախտումներով։

Մասնավորապես, օբյեկտի խոհանոցի հատակը, պատերն ու առաստաղը չեն ունեցել հարթ մակերես և նորոգ վիճակ, ինչի հետևանքով հնարավոր չի եղել ապահովել պատշաճ մաքրում և ախտահանում։ Բացի այդ, լվացարանի և սեղանների մակերևույթները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջներին համապատասխանող նյութերից և չեն գտնվել բարվոք վիճակում։

Նշվում է նաև, որ շինության կառուցվածքը  նպաստել է անցանկալի բորբոսի առաջացմանը։

Հաշվի առնելով խախտումները՝ տեսչական մարմինը որոշում է կայացրել կասեցնել օբյեկտի արտադրական գործունեությունը։ Սեփականատիրոջը տրվել է ժամկետ՝ բացահայտված խնդիրները վերացնելու համար։

Սեդա Մարտոյան