ԱռողջությունՀայաստան

Ինչո՞ւ էր օտարերկրյա շտապ օգնության մեքենան շրջում Երևանում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Զեյնալյանն անդրադարձել է համացանցում տարածված հոլովակին, որտեղ երևում է Նոր Նորք վարչական շրջանի փողոցներով շարժվող թուրքական շտապ օգնության մեքենան։ Երևույթը սոցիալական ցանցերում քննադատությունների պատճառ էր դարձել։

Նրա խոսքով՝ ազգությամբ եզդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացին Ֆրանսիայի Կոլմար քաղաքից շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Հայաստան և ընդունվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Իրավիճակը քաղաքական կամ այլ ենթատեքստ չի ունեցել։

Զեյնալյանն անընդունելի է համարում ցանկացած պետության՝ հիվանդ տեղափոխող շտապ օգնության մեքենայի շահարկումը և քաղաքական երանգավորում տալը՝ անկախ նրանից, թե որ երկրի բժշկական ծառայության մասին է խոսքը։ Նրա ընդգծմամբ՝ շտապ օգնության մեքենայի միակ առաքելությունը հիվանդի կյանքը փրկելն ու առողջական վիճակի կայունացումն է։

Մարինա Գրիգորյան