Դիաբետ ունեցող 29–40 տարեկան քաղաքացիները կկարողանան օգտվել ինսուլինային գրիչ-անալոգներից
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել շաքարային դիաբետ ունեցող քաղաքացիների և նրանց ծնողների հետ և հայտարարել, որ 29-40 տարեկան ինսուլինակախյալ քաղաքացիները կկարողանան անվճար ստանալ ուլտրակարճ և ուլտրաերկար Լևեմիր և Նովոռապիդ տեսակի գրիչ-ինսուլինային անալոգներ, ներարկիչներ և արյան մեջ գլյուկոզի մակարդակը որոշող սարքեր։
Նախարարության ծրագրով, շահառուները յուրաքանչյուր եռամսյակ կստանան 150 թեստ-երիզ, ինչպես նաև երկու տեսակի ինսուլինային անալոգներ և ներարկիչներ:
Հարկ է նշել, որ շուրջ երկու ամիս առաջ էլ գլյուկոզի շարունակական մոնիթորինգի ժամանակակից համակարգեր է տրամադրվել երեխաներին ու դեռահասներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև դեղապահովման խնդիրը և առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ավելի շատ բուժծառայությունների հասանելիությունը:

