ԱռողջությունՀայաստան

Հայաստանում քաղցրավենիք օգտագործող երեխաների թիվը մտահոգիչ է

11-17 տարեկան երեխաների շրջանում անցկացված հետազոտությունների արդյունքում աղջիկների 64 տոկոսն ամեն օր և օրվա ընթացքում մի քանի անգամ օգտագործում է քաղցրավենիք։ Տղաների թիվը կազմում է 56 տոկոս։

Այս ցուցանիշով Հայաստանը հետազոտություն անցկացրած 51 երկրների շրջանում առաջին հորիզոնականն է։

Քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործման թվերը ևս մտահոգիչ են։ 15 տարեկան աղջիկների շրջանում 22 տոկոսն է ամեն օր խմում քաղցր գազավորված ըմպելիք։ Տղաների շրջանում թիվը կազմում է 32 տոկոս։