ԱռողջությունՀայաստան

Չինաստանում և այլ երկրներում բարձրանում է Մարդու մետապնևմովիրուսի (HMPV) դեպքերի թիվը

Հայաստանի մի շարք խանութներում դիմակները կրկին վերադարձել են։ Պատճառը նոր վիրուսն է, որը նույնպես արձանագրվել է Չինաստանում՝ 2025 թվականի սկզբին։ Երկրում նկատվել է շնչառական վարակների, այդ թվում՝ մետապնևմովիրուսի (HMPV) դեպքերի զգալի աճ։ Այն նկատվում է հատկապես հյուսիսային շրջաններում։ HMPV-ը հայտնի շնչառական վիրուս է, որը սովորաբար առաջացնում է մեղմ ախտանշաններ, սակայն ավելի ծանր ախտանշաններ կարող են զարգանալ նորածինների, տարեցների և թույլ իմունիտետով անձանց մոտ։

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» հայտնում է, որ Հայաստանում լաբորատոր հետազոտությունների արդյունքում 2023 թվականին հայտնաբերվել է մետապնևմովիրուսի 10 դեպք, իսկ 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին՝ 50 դեպք, ապրիլից մինչ այժմ մետապնևավիրուս չի հայտնաբերվել։ Համաշխարհային մասշտաբով, Մեծ Բրիտանիայում HMPV-ն հայտնաբերվել է թեստավորված հիվանդների մոտ 4.5%-ի մոտ, ինչը համարվում է սեզոնային նորմայի սահմաններում։ Ղազախստանում հիվանդության 30 դեպք է արձանագրվել։

Մարդու մետապնևմովիրուսի դիմաց հատուկ պատվաստանյութ կամ հակավիրուսային բուժում դեռ գոյություն չունի, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս պահպանել ընդհանուր հիգիենայի կանոնները՝ ներառյալ՝ հաճախակի ձեռքերի լվացումը, հիվանդ անձանց հետ շփումից խուսափելը և այլն։