ԱռողջությունՀայաստան

Արսեն Թորոսյանը նշանակվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը:

ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հունվարի 22-ի նիստում հայտնել է, որ կայացած քվեարկության արդյունքում 64 կողմ ձայնով Արսեն Թորոսյանն ընտրվել է: 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 65-ը:

Արսեն Թորոսյանը 2018 թվականին եղել է Առողջապահության նախարար։ 

Հիշեցնենք, որ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնը թափուր էր մնացել 2024 թվականի նոյեմբերի 19-ից։ Նախկինում այդ պաշտոնը զբաղեցրել է Նարեկ Զեյնալյանը։

Հանձնաժողովը զբաղվում է առողջապահության ոլորտին վերաբերող օրենսդրական հարցերի քննարկմամբ, առողջության պաշտպանությանը և բարելավմանը միտված ծրագրերի ու օրենքների մշակմամբ և մշտապես հետևում է դրանց կիրառմանը: Հանձնաժողովում քննարկվում են նաև առողջապահության համակարգի ֆինանսավորմանը, ծառայությունների հասանելիությանը և բարելավմանը, առողջության հանրային քաղաքականությանը և այլ ոլորտների առնչվող հարցեր։