ԱռողջությունՀայաստան

Կընդլայնվի արգելված սննդային հավելումների ցանկը

Կառավարությունը վերանայել է և ընդլայնել արգելված սննդային հավելումների ցանկը՝ ապահովելով սննդամթերքի անվտանգությունը։ Նոր փոփոխություններով որոշ հավելումներ կդասվեն արգելվածների շարքին, ինչը թույլ կտա նվազեցնել դրանց օգտագործման ռիսկերը սննդի արտադրության մեջ։ Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ սա նպատակ ունի կանխել սպառողների առողջությանը սպառնացող վտանգները և բարձրացնել տնտեսավարողների իրազեկվածությունը՝ խուսափելով հնարավոր ֆինանսական դժվարություններից։

Հրապարակված ցանկում կարող ենք տեսնել, որ արգելված հավելումների մեջ հիմնականում ներկանյութեր են, կոնսերվանտներ, պահածոյացնող նյութեր, թթվայնության կարգավորիչ, հակաօքսիդիչներ, գույնի կայունացուցիչներ, թանձրացուցիչներ և այլն։ Սննդային հավելում է համարվում ցանկացած նյութ (կամ նյութերի խառնուրդ), որը սովորաբար մարդու կողմից անմիջապես սննդի մեջ չի օգտագործվում և սննդամթերքին է ավելացվում տեխնոլոգիական նպատակով։ ավելումների պայմանական նշանն է համարվում «E» դասիչը:

Սննդային հավելումների մասին օրենքը ընդունվել է 2007 թվականին։ Այն փոփոխությունների է ենթարկվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2023 թվականի որոշման հիման վրա, ըստ որի՝ մի շարք սննդային հավելումներ հանվել են թույլատրելի նյութերի ցանկից և այժմ համարվում են արգելված։