ԱռողջությունՀայաստան

Երևանի գործակարգավարական նիստում օդի աղտոտվածության մակարդակը նվազեցնելու ուղղությամբ քննարկում է եղել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 3-ի գործակարգավարական նիստի ընթացքում նշել է, որ պետք է գործուն քայլեր ձեռնարկել օդի աղտոտվածության մակարդակը նվազեցնելու ուղղությամբ։ Ավինյանն ընդգծել է, որ սա պետք է լինի իրենց համար առաջնային խնդիրներից մեկը։

Ըստ քաղաքապետի՝ քաղաքում տեղադրված օդի որակի չափման սարքերի տվյալները ցույց են տվել, որ տարվա որոշ սեզոններում օդի աղտոտվածությունը մեծանում է։ Դրա պատճառներից մեկը ոչ թե մարդածին գործոններն են, այլ օդի ջերմաստիճանի փոփոխությունները, կանաչ զանգվածի պակասը և այլ բնապահպանական պայմաններ։

Ավինյանը հիշեցրեց, որ հաջորդիվ ակնկալում է քառամյա ծրագրի վերաբերյալ քննարկում հենց գործակարգավարական նիստի ձևաչափով։ 2024 թվականի դեկտեմբերի 16-ին Ավինյանը հանձարարական էր տվել մշակել քառամյա ծրագիր օդի աղտոտվածության բարելավման ուղությամբ։ Ավինյանը բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանին հանձնարարել է առաջիկա 2 ամսում տեսնել մշակված ծրագիրը։ Ծրագիրը կներառի ինչպես ծառատունկն ու անտառատունկը, այնպես էլ ժամկետանց ավտոմեքենաների շահագործման արգելքը։

Նիստին քաղաքպետը հավելեց, որ խնդիրն առաջանում է աշնանային սեզոնի վերջում և ձմեռային սեզոնի ընթացքում։ Հիմնական պատճառներից մեկն օդի ջերմաստիճանն է և ընդհանուր կանաչ զանգվածի պակասը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին սոցիալական հարթակներում Երևանի բնակիչները արձագանքել են մայրաքաղաքում օդի աղտոտվածությանը։ Այն 5-7 անգամ գերազանցել էր համաշխարհային առողջապահական չափանիշները։ Դրանից հետո մայրաքաղաքում տեղարդվել էին օդի որակի 149 չափիչ սարքեր։