
Հռոմի պապը հոսպիտալացվել է
Հռոմի Ֆրանցիսկոս պապը փետրվարի 14-ին հոսպիտալացվել է։ Պապը Հռոմի հիվանդանոցներից մեկում բրոնխիտի դեմ բուժում կստանա։ Սրա մասին հայտնի է դարձել Վատիկանի պաշտոնական էջից։
Հայտարարության մեջ նշված է, որ 88-ամյա Հռոմի պապ Ֆրանցիսկոսը տեղափոխվել է հիվանդանոց՝ որոշ անհրաժեշտ ախտորոշիչ թեստերի և բրոնխիտի բուժումը շարունակելու համար։ Ֆրանսիական AFP լրատվական գործակալությունը գրել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վերջին օրերին պատվիրակել էր իր հոգևորականներին կարդալ իր ելույթները, քանի որ ուժեղ մրսածություն ուներ։
Նախկինում Հռոմի պապը պայքարել է բրոնխիտի դեմ։ Երիտասարդ տարիքում թոքերի մի հատվածը հեռացնելուց հետո նա միայն 2023 թվականին բրոնխիտի պատճառով երկու անգամ հոսպիտալացվել է: 2023 թվականի մարտին նա հոսպիտալացվել է երեք գիշեր, այնուհետև նույն տարվա դեկտեմբերին նա չեղարկել է այցը Դուբայում ՄԱԿ-ի COP28 կլիմայական համաժողովին։