
Ծխախոտը կվաճառեն միայն 21 տարեկանից բարձր անձանց
Առաջարկվում է ծխախոտ վաճառել միայն 21 տարեկանից բարձր անձանց։ Այժմ ծխախոտ գնելու շեմը 18 տարեկան է։ Ըստ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի առաջարկած տարբերակի՝ այն կարող է ծխելու վատ սովորույթն արմատախիլ անել։ Կառավարությունը մեկ տարի առաջ հայտարարել էր, որ նախատեսում է մինչև 2026 թվականը ծխողների թիվը կրճատել առնվազն 4 տոկոսով։ Սակայն, ծխողների թիվը ավելի է մեծանում։
Առաջարկված տարբերակը մեծ փոփոխությունների չեն կարող բերել, քանի որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները ցույց են տալիս, որ 2020 թվականին Հայաստանի բնակչության մոտ 23%-ը ծխող են, որոնց կեսը տղամարդիկ են: Նախկինում մեր հարցմանը Առողջապահության նախարարությունից պատասխանել էին, որ Հայաստանի բնակչության 27,2%-ը ծխում են, որից 53,2%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 2,0%-ը՝ կանայք։ Այսինքն, երկու տարվա ընթացքում ծխողների թիվը մեծացել է։
Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութի մեջ նա նշեց, որ զինվորները բանակ են գնում և սկսում են ծխել։ Բացի դա՝ ծխախոտը զինվորական ծառայության մեջ կանոնադրային հարաբերությունների վրա է ազդեցություն ունենում։ Փոփոխությունը կվերաբերի ոչ միայն զինվորներին, այլև համալսարաններում կրթություն ստացող անձանց։ Ներկայում մինչև 18 տարեկաններին վաճառքն արգելվում է, բայց վերահսկողություն չկա։