
Դեղատներից որոշ դեղեր հետ են կանչվել
Արդեն մի քանի օր է, ինչ մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ դեղատներից մի շարք դեղեր են հետ կանչվել։ Մարտի 13-ին նման հաղորդագրություն էր տարածել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ Ըստ այդմ՝ դեղերի հետկանչի կարգադրագիր տրվել մի շարք դեղերի սերիաների համար։ Այդ շարքում են լայնորեն օգտագործվող արյան ճնշումը կարգավոող «Կոնկոր» դեղը և վահանաձև գեղձի համար նախատեսված «Էութիրօքս» հորմոնը։
Մարմնից հայտարարել էին, որ հետկանչի ենթակա երրորդ դասի թերություն է արձանագրվել և խորհուրդ էին տվել խուսափել տվյալ դեղի օգտագործումից: Միաժամանակ նրանք նշել էին, որ այն էական վնաս չի հասցնում մարդկանց առողջությանը։ Իսկ թե ինչ է նշանակում «էական վնաս» հասցնել, հասկանալի չէ։
Ավելի ուշ՝ մարտի 15-ին, Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հետկանչի միակ պատճառն ու հիմքը փաստաղթղթային անճշտությունն է։
Պաշտոնապես հայտնում ենք՝ այդ դեղերի հետկանչը կապված չէ որակի հետ, և ովքեր որ արդեն դեղատներից ձեռք էին բերել ու օգտագործել այդ դեղերից, անհանգստանալու որևէ առիթ չունեն․ դրանք ոչ միայն անվտանգ են առողջության համար, չկա նաև որևէ խնդիր արդյունավետության հետ կապված։
Այդ պարտավորության շրջանակներում մի շարք դեղերի գրանցման հավաստագրի իրավատեր «Մերկ» ՍՊԸ-ն տեղեկացրել է, որ միջնորդ կազմակերպություններից ներմուծվող որոշ դեղերի հավաստագրերի տվյալները չեն համապատասխանում իր կողմից տրամադրված բնօրինակ հավաստագրերին, — նշված է Առողջապահության նախարարության հայտարարություն մեջ։
Այստեղից իմանում ենք նաև, որ որոշ դեղերի շրջանառություն դադարեցվել են։