
Երևանում օդի աղտոտվածության մթնոլորտային որակը գերազանցել է թույլարտրելի սահմանը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է 2025 թվականի մարտի 19-ից 25-ը Երևանի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տվյալներ։ Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում օդում փոշու (PM10 մասնիկներ) պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ):
Մասնավորապես, որոշ օրերի փոշու մակարդակը հասել է ՍԹԿ-ի 1.5-2 անգամ գերազանցման, ինչը կարող է բացասաբար ազդել բնակչության առողջության վրա, հատկապես շնչառական խնդիրներ ունեցող անձանց մոտ։
Օդի աղտոտվածության բարձր մակարդակները գրանցվել են հատկապես Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որտեղ ողջ շաբաթվա ընթացքում փոշու մակարդակը գերազանցել է անթույլատրելի սահմանը։ Շենգավիթ վարչական շրջանում մարտի 21-ին, իսկ Արաբկիր վարչական շրջանում մարտի 19-ին նույնպես արձանագրվել են ՍԹԿ-ի գերազանցումներ։