ԱռողջությունՀայաստան

Ձերբակալված անձինք բուժզննության կենթարկվեն ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում

Հայաստանում օրենքով սահմանվում է, որ ձերբակալված բոլոր անձինք պարտադիր բուժզննության կենթարկվեն ձերբակալումից ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում։

Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը՝ ներկայացնելով «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները։

Փոփոխություններով նախատեսվում է, որ բուժզննությանը կարող է մասնակցել նաև ձերբակալվածի կողմից ընտրված բժիշկը։ Բացի այդ, խոշտանգման դեպքերի արձանագրման համար ներդրվում է միասնական ստանդարտ, որը պետք է լրացնի բուժաշխատողը։

Այս նոր պահանջները նպատակ ունեն ապահովելու ձերբակալվածների առողջության վերահսկողությունը և կանխելու հնարավոր խախտումները։