
Առողջապահության նախարարության ծախսերը 2024 թվականի համեմատ նվազել են 5,3 միլիարդ դրամով
2025 թվականի Պետական բյուջեից Առողջապահության նախարարությանը կհատկացվի 1 մլրդ 629 միլիոն դրամ։ Այս գումարը 2024 թվականի համեմատ նվազել է 5,3 միլիարդ դրամով։ Սրա մասին զեկուցել է ԱԺ-ում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Ընթացիկ ծախսերը 2,5 տոկոսով կնվազեն։ Կապիտալ ծախսերը կավելանան 1,8 տոկոսով կամ 216 միլիոն դրամով։
Ֆինանսների նախարարը հավելեց, որ 2024 թվականի բյուջեով նախատեսված էր գումար առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համար։ Այն չներդրվեց 2024 թվականին և 2025 թվականի ծախսերի մեջ ևս ներառված չէ։ Եթե այդ գումարը հաշվի չառնենք, ապա 2024 թվականի բյուջեի նկատմամբ 2025 թվակնաի բյուջեն կավելանա 12,7 միլիարդ դրամով։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի համար 2025 թվականի բյուջեն որոշակի առումով խնդրահարույց է: Նա նշեց, որ շարունակաբար աշխատելու են հավելյալ գումարներ հատկացնել առողջապահությանը: