ԱռողջությունՀայաստան

Ինչի՞ց են Հայաստանում ամենաշատը մահանում

Հայաստանում 2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին մահացել է 15 065 մարդ։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 0․3%-ով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի վիճակագրական կոմիտեն։

Մահացության առաջատար պատճառը շարունակում են մնալ սրտանոթային հիվանդությունները. դրանք կազմում են մահերի ավելի քան կեսը (52 % կամ 8062 մարդ)։ Սակայն, հարկ է նշել, որ այս ցուցանիշը նվազել է 2․9 %-ով:  Երրորդ հանրապետության ամբողջ ընթացքում Հայաստանում գրանցված մահվան դեպքերի կեսը պայմանավորված է արյան շրջանառության համակարգի հիվանդություններով։

Մյուս կարևոր միտումն այն է, որ նորագոյացություններից մահացության մակարդակը նվազել է 3 %-ով։ Ընդհանուր մահացությունների շրջանում 3005 մարդ է մահացել նորագոյացությունների պատճառով։

Սակայն որոշ հիվանդություններ մտահոգիչ աճ են արձանագրել. շնչառական համակարգի հիվանդություններից մահերը աճել են 10․5 %-ով (1423 մարդ), էնդոկրին հիվանդություններից՝ 12․7 %-ով (284 մարդ), մարսողական օրգանների
հիվանդություններից՝ 4․8 %-ով (799 մարդ), իսկ վարակային հիվանդություններից մահերը գրանցել են շոկային 1․2 % աճ (127 մարդ):

Նշենք, որ վերջին 30 տարիների ընթացքում բնակչության մահացության թիվն ավելացել է՝ 1990 թվականի 21 993 հազարից 2024 թվականին հասնելով 25 576-ի։ Ընդ որում՝ տղամարդկանց շրջանում մահացության մակարդակը ավելի բարձր է, քա կանանց մոտ։