ԱռողջությունՀայաստան

Նախատեսվում է մյուս տարի մարզային կենտրոններում բացել մշտական մամոգրաֆիկ կենտրոններ

Կրծքագեղձի սքրինինգային ծրագիրը մարզային շրջիկ մամոգրաֆի շրջանակներում շարունակվում է։ Այս մասին 2025 թվականի Պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 2025 թվականին արդեն նախատեսվում է մարզերում բացել մշտական մամոգրաֆիկ կենտրոններ։

Նախարարության աջակցությամբ մեկնարկել է 2 նոր սքրինինգային ծրագիր՝ նորածնային և պրենատալ՝ ներարգանդային, որն ուղղված է մանկական քաղցկեղի վաղ հայտնաբերմանը և բուժմանը։