Եղվարդում բացվել է մարզային նշանակության ակնաբուժական կլինիկա
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում բացվել է մարզային նշանակության ակնաբուժական կլինիկա։ Այն գործելու է «Նաիրի» բժշկական կենտրոնի շենքում։
Կլինիկան ստեղծվել է «Հայկական ակնաբուժական նախագծի» և Հարի Թ․ Մանգուրյան հիմնադրամի աջակցությամբ։ Այն համալրված է ժամանակակից սարքավորումներով և սպասարկելու է մարզի բնակիչներին։
Նախկինում նմանատիպ կլինիկաներ արդեն բացվել են Հայաստանի մի շարք քաղաքներում, վերջինը՝ տարեսկզբին Գորիսում։ Ընդհանուր առմամբ՝ գործարկվել է արդեն 5 կլինիկա։
Հայկական ակնաբուժական նախագիծը» շարունակում է նաև վերազինել պոլիկլինիկաների ակնաբուժական ծառայությունները տարբեր համայնքներում։
