
Բժշկուհին կասկածվում է հղիության ապօրինի ընդհատման և կաշառք ստանալու մեջ
Մարզային բժշկական կենտրոններից մեկի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչը մեղադրվում է հղիության ապօրինի ընդհատման, կաշառք ստանալու և փաստաթղթերի կեղծման մեջ։ Քրեական գործը դատարան է ուղարկվել։
Հետաքննությամբ պարզվել է, որ 2025 թվականի հունվարի 8-ին բժշկուհին 28-30 շաբաթական հղի կնոջից 300 հազար դրամ է պահանջել հղիությունը արհեստականորեն ընդհատելու համար։ Միջամտությունից հետո նա փորձել է դեպքը օրինականացնել՝ կնոջ բժշկական քարտում գրելով, թե հղիությունը եղել է ընդամենը 17-18 շաբաթական և ներկայացրել այն որպես բնական վիժում։
Բժշկուհուն առաջադրվել է մեղադրանք հղիության ապօրինի ընդհատման, մասնավոր ոլորտում կաշառք ստանալու և փաստաթղթերի կեղծման համար։ Գործը քննվելու է Հակակոռուպցիոն դատարանում։
Օրենսդրությամբ՝ համապատասխան բժշկական կրթություն ունեցող անձի կողմից հղիության ապօրինի արհեստական ընդհատումը պատժվում է տուգանքով (մինչև 20-ապատիկի չափով), հանրային աշխատանքներով կամ ազատազրկմամբ՝ մինչև մեկ տարի ժամկետով։ Եթե նման գործողությունը հանգեցնում է տուժողի մահվան կամ կատարվում է մարդու սաղմը վերցնելու նպատակով, ապա նախատեսվում է ազատազրկում՝ 1-ից 4 տարի ժամկետով։