ԱռողջությունՀայաստան

Արսեն Թորոսյանը առաջադրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրել է պատգամավոր Արսեն Թորոսյանի թեկնածությունը։ Վերջինս 2018 թվականին եղել է Առողջապահության նախարար։ Թորոսյանը իր ելույթում կարևորել է առողջապահական համակարգում ընթացող բարեփոխումներն ու նոր մոտեցումների ներդրումը։

Արսեն Թորոսյանը նշեց, որ ներկայումս մի շարք բուժամբուլատորիաներում համատեղվում են տնօրենի և բժշկի պաշտոնները, ինչը ժամանակին պայմանավորված էր կադրերի և ֆինանսական միջոցների սղությամբ։ Սակայն այս մոտեցումը, ըստ Թորոսյանի, երկարաժամկետ առումով արդյունավետ չէ։

Նախագիծը առաջին անգամ իրականացվել է 2019-2020 թվականներին Վայոց ձորի մարզում։ Այնտեղ կառուցվել է իրավաբանորեն տարբեր կառուցվածք ունեցող ամբուլատորիաների 3 կլաստեր։