ԱռողջությունՀայաստան

Մարզերում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիաներ են փակվել

Հայաստանի Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) լաբորատորիաներն արդեն դադարեցրել են աշխատանքը։ Այս մասին Աղվերանում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է ՀՎԿԱԿ-ի տնօրեն Ստեփան Աթոյանը։

Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով։

Աթոյանը նշեց, որ լաբորատոր ծառայությունները չեն դադարեցվել, այլ կենտրոնացվել են․ փորձանմուշները մարզերից վերցվում են նախկինի պես, սակայն հետազոտվում են ոչ թե տեղում, այլ Երևանի ռեֆերենս լաբորատորիայում։

Մարզերում իրականացվել են լաբորատորիաների ուսումնասիրություններ։ Ըստ այդմ՝ այն լաբորատորիաները, որոնք շենքային, սանիտարահիգիենիկ, տեխնիկական և այլ պայմաններով չեն համապատասխանել պահանջներին փակվել են։

Հիշեցնենք, որ նման հայտարարություններ տարածվել էին դեռևս փետրվարին։ Աշխատակիցներին աշխատանքից ազատման դիմում էին ուղարկել փետրվարի 28-ի համար։