ԱշխարհՀայաստան

Լարսում կրկին հերթեր են․ Ռուսաստան գնացող ավտոմեքենաները զննություն են անցնում

Ռազմա-վրացական ճանապարհի՝ Վրաստանն ու Ռուսաստանը կապող գլխավոր երթուղիներից մեկի վրա երթևեկությունը խաթարվել է քարաթափման պատճառով։ Այն Կոբի-Գուդաուրի ճանապարհի մի մասն է կազմում։ Երեկ՝ մայիսի 14-ին տվյալ ճանապարհահատվածում թաց ձյուն է տեղացել։

Դեպի Վրաստան գտնվող չեզոք ճանապարհահատածում բեռնատարների հերթեր են։

Ռուսաստան մուտք գործող գրեթե բոլոր ավտոմեքենաները, այդ թվում՝ թեթև մարդատարները, Վերին Լարսի անցակետում ուղարկվում են ռենտգենյան զննության։

Միևնույն ժամանակ, Դարյալի (Կազբեգի) սահմանային անցակետը շարունակում է աշխատել անխափան ռեժիմով, և Վրաստան մուտքն ու ելքը անարգել է։