ԻրավականՀայաստան

Ֆրանսիայի կողմից հետախուզվող տղամարդը հայտնաբերվեց

Ոստիկանությունից հայտնում են, որ Բագրատաշենի սահմանային անցակետում հունվարի 17-ին հայտնաբերվել է 48-ամյա օտարերկրյա քաղաքացի։

Վերջինս 2024 թվականի նոյեմբերի 16-ից Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով։

Ոստիկանության աշխատակիցների կողմից հետախուզվողը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։ Նախաքննության ընթացքում նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց է կիրառվել։

ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնին տեղեկացվել է հայտնաբերման մասին։

Մարինա Գրիգորյան