ԻրավականՀայաստան

Նարեկ Կարապետյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Ըստ Քննչական կոմիտեի՝ զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթի նախաքննությունը՝ պարզելու նրա զինվորական ծառայության պիտանիության հետ կապված առողջական հանգամանքները։

Նարեկ Կարապետյանը ճանաչվել է ոչ միայն պիտանի խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար, այլև որոշակի սահմանափակումով պիտանի է նաև պատերազմական ժամանակ։

Նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ նրա հնարավոր առողջական խնդիրները պարզելու նպատակով, սակայն Կարապետյանը հրաժարվել է անցնելու հետազոտությունները։

ՔԿ-ից նշում են, որ նախաքննությունը շարունակվում է։

Մարինա Գրիգորյան