ԻրավականՀայաստան

Քաղաքացու մոտ հայտնաբերվել է թմրամիջոց

Ոստիկանության փոխանցմամբ՝ Տավուշի մարզում քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցների ապօրինի պատրաստման և պահման դեպք։

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Բերքաբեր գյուղի 47-ամյա բնակիչը զբաղվում է թմրամիջոցի պատրաստմամբ և պահմամբ։

Տղամարդը խոստովանել է, որ իր հողամասում աճեցրած կանեփից պատրաստել և պահել է թմրամիջոց։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննության ընթացքում տղամարդու առանձնատան տանիքում և անասնագոմում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր 183.54 գրամ զանգված։

Մարինա Գրիգորյան