Լոռու մարզում բացահայտվել է հանցավոր խումբ

ՆԳՆ փոխանցմամբ՝ Լոռու մարզում ոստիկանները բացահայտել են հանցավոր խմբի, որը նախապատրաստել է սպանություններ, կատարել է ավազակային հարձակումներ և բնակարանային գողություններ:

Խումբն ապօրինի ձևով ձեռք է բերել զենք-զինամթերք և միջամտել է տարբեր անձանց միջանձնային ու ֆինանսական խնդիրներին՝ դիմելով «քրեական հեղինակություն» ունեցող անձանց:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հանցավոր խմբի բոլոր անդամները հայտնաբերվել և ձերբակալվել են: Հայտնաբերվել են նաև ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ: Հանցավոր խմբի անդամներին մեղադրանք է ներկայացվել սպանության նախապատրաստության, սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերք կրելու, խուլիգանության, գողության, ավազակության և այլ հատկանիշներով։

10 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Կատարվում է նախաքննություն:

Մարինա Գրիգորյան