Տեսչական մարմինը խախտում է հայտնաբերել

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «Կարլեն Միրաքյան Սամսոնի» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում։

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորման դեպք, ինչի պատճառով էլ կասեցվել է թերլիցքավորումով շահագործվող վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։

Համաձայն Տեսչական մարմնի հաղորդած տվյալների՝ հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

Մարինա Գրիգորյան