Վանաձորում բացահայտվել է ալկոհոլային սպիրտի ապօրինի վաճառք
Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները փետրվարի 10-ին տեղեկություններ են ստացել, համաձայն որոնց՝ Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող շուկայի պահեստային տարածքում իրականացվում է ալկոհոլային սպիրտի ապօրինի վաճառք։
Պարզվել է, որ 46-ամյա տղամարդը, չունենալով համապատասխան լիցենզիա, զբաղվում է ալկոհոլային սպիրտի իրացմամբ։ Բացատրական աշխատանքի ընթացքում նա հաստատել է տեղեկությունը և նշել, որ իր պահեստում առկա է վաճառքի համար նախատեսված շուրջ 800 լիտր ալկոհոլային սպիրտ։
Դեպքի առթիվ կազմվել են համապատասխան փաստաթղթեր, Վանաձորի 46-ամյա բնակիչը ներկայացվել է նախաքննական մարմին

