Խուզարկություն «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատասենյակում

Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում խուզարկություն է իրականացվում։ Տեղեկությունը հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Վերջինիս փոխանցմամբ՝ իրավապահները խուզարկում են տնօրենի աշխատասենյակը։ Այս պահին այլ մանրամասներ չփն հաղորդվում։

Բժշկական կենտրոնից հայտնել են, որ գործողությունն իրականացնում են ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները։ Խուզարկության պատճառները կենտրոնին չեն ներկայացվել։ Նրանց խոսքով՝ իրավապահները ԲԿ-ում են առավոտյան ժամը 9։00-ից։

Կենտրոնից նաև տեղեկացրել են, որ Չարչյանի նախատեսված առավոտյան վիրահատությունն իրականացնում է մեկ այլ բժիշկ։

Հարկ է նշել, որ նախօրեին բժիշկը շնորհավորական գրառում էր արել Վարդանանց քաջերի հիշատակության օրվա առթիվ՝ անդրադառնալով նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անվանակոչության օրվան։