Նոյեմբերյանում երկու հետախուզվող է հայտնաբերվել

Փետրվարի 12-ին Նոյեմբերյանի «Բագրատաշեն» սահմանային անցակետում սահմանապահները բռնել և Նոյեմբերյանի համայնքային ոստիկանության ծառայողներին են հանձնել երկու հետախուզվողների։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Նրանցից մեկը Գավառ քաղաքի 35-ամյա բնակիչ է, որը հետախուզվում էր անցած տարվա հոկտեմբերից՝ կալանքից խուսափելու մեղադրանքով։

Նույն օրը Նոյեմբերյանի համայնքային ոստիկանությունը հայտնաբերել է նաև 35-ամյա օտարերկրյա քաղաքացու։ Վերջինս անցած տարվա դեկտեմբերից միջազգային մակարդակով հետախուզվում էր Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից՝ խարդախության մեղադրանքով և կալանքի միջոց կիրառելու որոշումով։

Հետախուզվողներն այժմ կալանքի տակ են։

Մարինա Գրիգորյան