Նախկին ոստիկանն ավելի քան 600 հազար դրամ կաշառք է ստացել
Հակակոռուպցիոն կոմիտեում պարզվել է, որ մինչև 2025 թվականի հունիսը ՆԳՆ Շիրակի մարզի ստորաբաժանումներից մեկում պաշտոն զբաղեցրած անձը, ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, դրամական միջոցներ է ստացել կաշառքի միջնորդության պատրվակով։
Քննությամբ պարզվել է, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչը վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու նպատակով դիմել է նշված պաշտոնատար անձին։ Վերջինս վստահեցրել է, թե ունի ծանոթ պաշտոնյաներ, որոնք կաշառքի դիմաց կարող են 20 օրվա ընթացքում անօրինական կերպով կազմակերպել վարորդական իրավունքի վկայականի տրամադրումը։
Այդ պատրվակով 2025 թվականին Գյումրիի բնակչից ստացվել է ընդհանուր շուրջ 600.000 ՀՀ դրամ։ Սակայն, ըստ նախաքննության տվյալների, ոստիկանության նախկին աշխատակիցը գումարը որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել։
Նրան մեղադրանք է ներկայացվել՝ կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու համար։

