Մեկ շաբաթում՝ ավելի քան 17 հազար ճանապարհային խախտում
Փետրվարի 9-ից 16-ը հանրապետության ողջ տարածքում պարեկային ծառայությունն իրականացրել է ուժեղացված հսկողություն, որի արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 17 696 խախտում։
Մայրաքաղաք Երևանում հայտնաբերվել է 4342 խախտում։ Պարեկները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 176 ավտոմեքենա։ Հայտնաբերվել է 181 ոչ սթափ վարորդ և 195 անձ, որ վարել են առանց վարորդական իրավունքի վկայականի։
Արձանագրվել են նաև հաշվառման համարանիշի հետ կապված 99, ամրագոտի չկապելու՝ 413, վարելիս ծխելու՝ 376, հեռախոս օգտագործելու՝ 233, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու 335 դեպքեր և 1461 այլ իրավախախտում։ 139 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 186-ը՝ տեխնիկական զննություն չանցած վիճակում։
Միևնույն ժամանակ մարզերում արձանագրվել է 13 354 խախտում, իսկ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 280 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 245 ոչ սթափ վարորդ, 394 անձ՝ առանց վարորդական իրավունքի, ինչպես նաև 16 վարորդ՝ կեղծ վկայականով։ Արձանագրվել է ամրագոտի չկապելու 3242, արագության գերազանցման՝ 1707, հեռախոս օգտագործելու՝ 482 և 4091 այլ խախտում։ 366 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 865-ը՝ տեխնիկական զննություն չանցած։
Բացի այդ, նշված ժամանակահատվածում տարբեր կասկածանքով ոստիկանության բաժիններ է տարվել ընդհանուր 129 անձ։

