Ապօրինի որսի դեպք Արմավիրի մարզում
Ոստիկանության հաղորդմամբ՝ փետրվարի 13-ին Արմավիրի մարզի պարեկները Շենիկ-Վանանդ ավտոճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան։
Ստուգման ընթացքում մեքենայի տեսանելի հատվածում հայտնաբերվել են որսորդական հրացաններ և տարբեր տեսակի թռչունների որս։
Հրացանների և որսի օրինականությունը պարզելու նպատակով ավտոմեքենան, Բերքաշատ գյուղի բնակիչ վարորդը և երեք ուղևորները ներկայացվել են Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժին։ Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Կազմված փաստաթղթերով տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին։
Հիշեցնենք, որ որսի կանոնների խախտումը, ինչպես նաև ապօրինի որսը ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության։

