Ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպքը
Փետրվարի 16-ին Արարատի մարզի Հովտաշատ գյուղում «Մերսեդես» մակնիշի մեքենայից գողություն էր կատարվել․ անհայտ անձը վերցրել էր 1 միլիոն 180 հազար դրամ:
Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Հովտաշատ գյուղի 46-ամյա բնակիչը։ Տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին։ Բացատրական աշխատանքի ընթացքում նա խոստովանել է կատարած արարքը և նշել, որ գումարը թաքցրել է տանը:
Զննության արդյունքում տղամարդու բնակության հասցեում հայտնաբերվել է 1 միլիոն 120 հազար դրամ, մարիխուանա տեսակի թմրամիջոց և ինքնաձիգի փամփուշտներ: Նախաքննությունն ընթացքի մեջ է։

