Նախկին պատգամավորի ապօրինի գույքը կբռնագանձվի

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հերթական հայցադիմումը, որը վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարանին ներկայացրել է պահանջ՝ Ազգային ժողովի «Հանրապետական» (ՀՀԿ) խբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել որոշակի գույք և միջոցներ:

Ըստ ներկայացված պահանջի՝ նախկին պատգամավորից նախատեսվում է բռնագանձել 10 անշարժ գույք, որոնցից 3-ը գտնվում են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում, ինչպես նաև 12 միլիոն 718 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:

Մարինա Գրիգորյան