Թմրամիջոցների իրացման դեպք է բացահայտվել

Շիրակի մարզի պարեկները փետրվարի 17-ին Ջաջուռ գյուղում բացահայտել են թմրամիջոց պահելու և իրացնելու դեպք։

Ոստիկանության փոխանցմամբ՝ ձերբակալվել են Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի 33-ամյա բնակիչը և Աբովյանի 27-ամյա բնակիչը՝ «Լադա» մակնիշի ավտոմեքենայով։

Ձերբակալվածներն ու մեքենան տեղափոխվել են Ախուրյանի համայնքային ոստիկանության բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Փետրվարի 18-ին կատարված խուզարկության ընթացքում «Լադա» մեքենայում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 71 փաթեթ, ընդհանուր քաշով 157.37 գրամ։

33-ամյա և 27-ամյա անձինք ներկայացվել են նախաքննական մարմին՝ համապատասխան փաստաթղթերի հետ. նախաքննությունը շարունակվում է։

Մարինա Գրիգորյան