Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում
Այս պահին Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության ծառայողները Արմավիրի մարզի մի շարք հատվածներում իրականացնում են խուզարկություններ։
Գործողություններն ընթանում են շուրջ երկու տասնյակ հասցեներում, այդ թվում՝ Մերձավան բնակավայրում։
ՆԳՆ-ից հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություններն իրականացնում են Քննչական կոմիտեի գործընկերների հետ համատեղ։
Միաժամանակ գերատեսչությունից մանրամասներ առայժմ չեն հայտնում։
Խուզարկությունների նպատակների և քրեական գործի շրջանակների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն դեռևս չի հրապարակվել։

