Հայտնաբերվել են ինքնաձիգներ, ատրճանակներ և զինամթերք
Փետրվարի 20-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանություն պարեկային ծառայության աշխատակիցները հանրապետության բոլոր մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն։
Միջոցառումների արդյունքում իրավապահները հայտնաբերել են 5 ինքնաձիգ, 2 հրացան, 2 մարտական ատրճանակ և 5 գազային ատրճանակ։
Բացի այդ՝ առգրավվել է 230 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, ինչպես նաև 10 դանակ և կռփազենք։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ուժեղացված ծառայությունները շարունակվում են։

